«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հրաժարվել է համալրել ՊՍԺ-ի կազմը:
Ֆրանսիական ակումբը ցանկանում էր գնել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը, բայց վերջինս իր գործակալին հրահանգել է մերժել ՊՍԺ-ի առաջարկը: Այս մասին գրում է The Sun-ը:
27-ամյա կիսապաշտպանը «Յունայթեդ»-ի կազմը համալրել է 2014թ. ամռանը՝ 80 մլն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 4 գոլ ու կատարելով 9 գոլային փոխանցում:







































