«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Վալենսիա»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Չեմ կարծում, որ այս խաղում ավելի շատ ֆիզիկական պայքար է լինելու, քան թե տակտիկական ու տեխնիկական: Ես բաց ֆուտբոլ եմ սպասում: Չեմպիոնների Լիգայի խաղերը միշտ էլ յուրահատուկ են: Նման խաղեր խաղալու ու հաղթելու համար ամուր բնավորություն է հարկավոր:
Տիագո Սիլվայի ու Տիագո Մոտայի բացակայությունը մեզ համար այդքան էլ մեծ հարված չէ, քանի որ կան ֆուտբոլիստներ, որ իրենց այդ դիրքերում հիանալի են դրսևորել: Դրա համար էլ «ՊՍԺ»-ն մեծ ակումբ է», – Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































