Սիրիայից ու Եգիպտոսից 7 փախստական փորձել է Մեծ Բրիտանիա ներթափանցել ավտոցիստեռնով, որը լցված է եղել հեղուկ շոկոլադով: Այս մասին պատմել է նրանցից մեկը BBC News-ին: Տղամարդու խոսքով, ում անունը չի հաղորդվում, իրենց խումբը ցիստեռնի մեջ է մտել ֆրանսիական Կալեում:
Տղամարդը պատմել է, որ ցիստեռնի մեջ է մտել իր 4 հայրենակիցների և 2 եգիպտացիների հետ: Իրենց օգել է մի իրաքցի, որը մարդկանց նման կերպ է ուղարկում Մեծ Բրիտանիա:
Փախստականները ցիստեռնի մեջ են մտել գիշերը, երբ վարորդը քնած է եղել:
Նա պատմել է, որ խումբը ցիսեռնում է անցկացրել մոտ 2 ժամ, սակայն մեքենան տեղից չի շարժվել: Ի վերջո, նրանք որոշել են դուրս գալ ցիստեռնից, որպեսզի չխեղդվեն:
Ավելի ուշ BBC-ի զրուցակիցն ասել է, որ ինքը Բրիտանիա է հասել բեռնատարի մեջ թաքնված:
Ներկայումս տղամարդը աշխատում է Շեֆիլդի արաբական ռեստորանում:








































