Գերմանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բունդեսթագում «Ձախ կուսակցության» խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզիի դեմ: Նրան մեղադրում են Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետանվտանգության ծառայությունում աշխատանքի և դատարանում կեղծ ցուցմունքներ տալու համար: Լինելով փաստաբան՝ նա «Շտազիին» է փոխանցել իր հաճախորդների տվյալները, որոնց շարքում եղել են հայտնի արևելագերմանացի այլախոհներ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ձախերը հայտնում են, որ այդպիսով խորհրդարանական ընտրություններից առաջ փորձ է արվում վարկաբերել իրենց առաջնորդին:
Մեղադրանքները, որոնք Գիզիի դեմ առաջադրում է Համբուրգի դատարանը, սպառնում են երեք տարվա ազատազրկմամբ:
Գիզին հերքում է մեղադրանքները:









































