«Գաղտնի նյութեր» ու Californication սերիալների աստղ Դևիդ Դուխովնին թողարկման է պատրաստում իր առաջին երաժշտական ալբոմը՝ հայտնում է Associated Press-ը:
Hell or Highwater անվանումով ձայնասկավառակը դուրս կգա մայիսի 12-ին:
Ալբոմում կներառվի 12 երգ, որոնք գրել է անձամբ Դուխովնին: Գլխավոր կոմպոզիցիան արդեն հասանելի է ունկնդիրներին սինգլի տեսքով: Ձայնասկավառակը ձայնագրվել է ThinkSay Records ընկերության կողմից:








































