Միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը պատրաստ են հանդիպել միմյանց հետ և երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը համաձայնեցնել միջուկային ծրագրի հարցով փաստաթղթի «սևագիրը»: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում անելով բանակցությունների աղբյուրին:
«Կողմերի կողմից փաստաթղթի սևագիրը կարող է համաձայնեցվել չորեքշաբթի գիշերը»,- ասել է աղբյուրը:
Նա, սակայն, չի հստակեցրել, թե դա ինչպիսի փաստաթուղթ կլինի՝ հայտարարությո՞ւն, թե՞ համաձայնագրի «դրաֆթ»:








































