Microsoft-ը թողարկման է պատրաստում Surface 3 պլանշետը, որը կդառնա բյուջետային լուծում նրանց համար, ովքեր իրենց չեն կարող թույլ տալ Surface Pro։ Այս մասին գրում է Mashable-ը:
Նորույթն ունի 10.8 դյույմանոց էկրան և կարող է ինքնուրույն աշխատել մինչև 10 ժամ:
Surface 3-ը կաշխատի Intel Atom Х7-Z8700 պրոցեսորի բազայի վրա՝ Cherry Trail շարքից, և կօգտագործի հովացման պասիվ համակարգ: Սա Surface առաջին պլանշետն է, որն օգտագործում է Cherry Trail:
Նոր Surface 3-ը մատակարարվում է Type Cover պատյան-ստեղնաշարով և սթիլուսով:
Նոր սարքն արդեն կարելի է նախապես պատվիրել: Surface 3-ը կարժենա 499 դոլար: Վաճառքը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 5-ին:













































