ԱՄՆ-ի կառավարությունը ծանոթ չէ Իսրայելի նկատմամբ հավանական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵՄ նախագծերի հետ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ամերիկյան պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Ավելի լավ է այդ մասին հարցնել հենց եվրոպացիներին: Ես դեռ չեմ տեսել, որ նրանք ինչ-որ նման բանի մասին հայտարարեն»,- ասել է Նուլանդը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը բնակավայրերի կառուցման վերաբերյալ շարունակում է նույնը մնալ: Նրա խոսքերով՝ դա չի օգնում խաղաղ գործընթացին:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հավանական պատժամիջոցները վերաբերում են Իսրայելի և ԵՄ միջև համաձայնագրին: Մասնավորապես, ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել իսրայելական ընկերությունների նկատմամբ:









































