Իտալացի ռեստավրատորը անալիզի է ենթարկել հայտնի հին եգիպտական սագերով նկարը Նեֆերտիտիի դամբարանից, որը մշակութաբաններն անվանում են հաճախ Հին Եգիպտոսի «Ջոկոնդա», ու եկել եզրակացության, որ այն 19-րդ դարի կեղծ նկար է, հայտնում է LiveScience-ը:
1871թ. հայտնաբերվել էր մաստաբ՝ հին եգիպտական դամբարան, որտեղ գտնվել էր Նեֆերտիտիի աճյունը: Իտալացի հնագետ-ավանտյուրիստ Լուիջի Վասսալին այդտեղ հայտնաբերել էր հիանալի ռեալիստական ու դետալային նկար, որը ստացել էր «Մեդումյան սագեր» անվանումը ու ոչ պաշտոնապես անվանվում էր հին եգիպտական «Մոնա Լիզա»:
Վասսալին նկարը դուրս էր բերել դամբարանից: Արդունքում այն հայտնվել էր Կահիրեի թանգարանում, որտեղ ցուցադրվում էր այցելուներին՝ որպես Հին թագավորության գլխավոր գլուխգործոց:











































