Մշտական «շփոթ» ու մտքերի խառնաշփոթ են առաջանում այն մարդկանց գլխում, որոնք ունեն քրոնիկ հոգնածություն այն պատճառով, որ նրանց ողնուղեղում հավաքվում են այն մոլեկուլները, որոնք հարուցում են բորբոքումներ մարմնի այլ մասերում, հայտարարում են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է Molecular Psychiatry ամսագրում:
Վերջին տարիներին բժիշկները ֆիքսում են հիվանդների մեծ թիվ, որոնք տառապում են քրոնիկ հոգնածությունից:
Հիվանդների մեծ մասը տառապում է հաճախակի սպազմներից, անքնությունից, հոգնածությունից ու գլխացավերից:
Կոլումբիայի համալսարանից Մեդի Հորնիգը և նրա գործընկերները բոլորովին վերջերս են պարզել, որ իրականում քրոնիկական հոգնածության համախտանիշը զարգանում է կենսաբանական պատճառներով:










































