Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն հանդիպել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ, ով Թբիլիսի է ժամանել փետրվարի 11-ին:
Ինչպես հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից, կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև քննարկել են բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի ԱԳ նախարարը փետրվարի 12-13-ը կմասնակցի «Արևելյան գործընկերության» շրջանակներում կազմակերպվող երկրորդ ոչ պաշտոնական երկխոսությանը:











































