Apple Watch ժամացույցի վաճառքի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել, և Apple-ում մտածում են, թե ինչպես բավարարել օգտատերերի պահանջարկը: Սկզբնական շրջանում ժամացույցը հասանելի կլինի միայն ընկերության խանութներում և միայն գնման նախնական գրանցման դեպքում, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Գրանցումը հնարավոր կլինի ձևակերպել Apple-ի կայքում ապրիլի 10-ից սկսած: Առաջին մատակարարումները խանութներ կսկսվեն ապրիլի 24-ին: Սպառողներին, որոնք խանութներ կգնան առանց նախապես պատվիրված դեմո-սեանսի, սմարթ-ժամացույց չեն վաճառի:
Apple Store-ի աշխատակիցների համար ուղեցույցում մանրամասնորեն նշված է. «Եթե գնորդը մտնի և ցանկանա ժամացույց ձեռք բերել, անհրաժեշտ է նրան ժամացույցը տալ, որ փորձի: Հետո նրան օգնեք գրանցվել դեմո-սեանսի կայքի կամ հավելվածի օգնությամբ»:







































