Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Անմոռուկը Նարիշկինն ինչ է անելու

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ օդանավակայանում դիմավորելով Հայաստան ժամանած ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին` նրան Անմոռուկ կրծքանշան է նվիրել, որն ինչպես հայտնի է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է:

Հետաքրքիր է` Հայաստանի իշխանությունն ի՞նչ է ակնկալում Նարիշկինից, այսինքն` ակնկալում է, որ Նարիշկինը չմոռանա ի՞նչը: Չմոռանա, որ Հայոց ցեղասպանությո՞ւն է եղել, ու դա կատարել, իսկ այժմ էլ ժխտում և փաստացի Հայաստանի հետ թշնամական քաղաքականություն է վարում Թուրքիա՞ն, որը ներկայումս Ռուսաստանի արտաքին երևի թե ամենակարևոր դաշնակիցն է դարձել: Ի՞նչ չպետք է մոռանա Նարիշկինը, կամ ի՞նչ պետք է Նարիշկինին ու նրա ներկայացրած պետությանը հիշեցնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը:

Թե՞ Անմոռուկը պետք է օգնի, որ Ռուսաստանի իշխանությունը չմոռանա դաշնակցային իրավա-պայմանագրային հարաբերությունները Հայաստանի հետ և մինչև ատամները չզինի Հայաստանին պատերազմով սպառնացող, Հայաստանին փաստացի պատերազմ հայտարարած Ադրբեջանին: Շարմազանովը պատմաբան է և միգուցե կցանկանար, որպեսզի Ռուսաստանը չմոռանար ռուս-թուրքական Կարսի պայմանագրի մասին, որով Հայաստանը բաժանեցին բոլշևիկյան Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան, որի տարեդարձերը, սակայն, առ այսօր կայուն կերպով Թուրքիայի հետ նշում կամ արձանագրում է, այսպես ասած, հետբոլշևիկյան, նեոբոլշևիկյան Ռուսաստանը:

Պայմանագիր, որը լիակատար հակասության մեջ է այն համահայկական հռչակագրին, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհին ներկայացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Բայց մոռացե՞լ է արդյոք այդ ամենը Ռուսաստանը: Հազիվ թե: Մոսկվան այդ ամենը չէր կարող մոռանալ, որովհետև Մոսկվան մինչև օրս շարունակում է այդ ամենը, և նրա ներկայիս պետական քաղաքականությունը լիովին արտացոլում է այն, ինչ մեկ դար առաջ վարվում էր քեմալական Թուրքիայի հետ:

Ռուսաստանն այդ ամենը չի մոռացել, ոչինչ հիշեցնելու կարիք չունի, որովհետև այդ ամենը եղել է, կա և լինելու է Ռուսաստանի պետական շահը, թելադրվել է ՌԴ պետական շահով: Մոռանալ այդ ամենը` նշանակելու է մոռանալ սեփական շահը: Իսկ Ռուսաստանը սեփական շահը չի մոռացել և չի մոռանալու: Եվ այդ անմոռացության համատեքստում էլ Մոսկվան այսօր ռազմավարական հարաբերություններ է կառուցում Թուրքիայի և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ` շրջանցելով կամ ավելի շուտ բացահայտորեն ոտնահարելով Հայաստանի շահերը:

Այդ իմաստով «անմոռուկը» Հայաստանին է պետք: Հայաստանն է, որ մոռացել է իր պետական շահն ու զբաղված է Ռուսաստանի շահերի դարպասի դերակատարմամբ, զբաղված է ռուսական ֆորպոստի առաքելությամբ, ինչի դիմաց ստանում է սեփական պետականությանն ուղղված ահռելի ռիսկեր, անվտանգության սպառնալիքներ, տնտեսական կորուստներ, ինքնիշխանության կորուստ, զոհեր հայ-ադրբեջանական սահմանին: Սեփական շահերը հիշեցնելու կարիք Հայաստանն ունի, որովհետև Հայաստանն է, որ ինքնամոռաց կերպով հանձնվել է ռուսական նախագծերին` չունենալով այդ ամենի որևէ ռացիոնալ, հիմնավոր փաստարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում