«Վալենսիա»-ի պաշտպան Ադիլ Ռամին հետաքրքրությամբ է սպասում ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ դիմակայությանը:
«Գիտեմ, որ Զլատանը ֆիզիկապես շատ հզոր ֆուտբոլիստ է: Սակայն ես պատրաստ եմ պայքարել բոլոր 90 րոպեների ընթացքում այնպես, ինչպես արդեն սովորել եմ:
Ինչ խոսք, մրցակիցն ավելի ուժեղ է թե´ անունների առումով, թե´ հարստության: Բայց հավատացեք, այն պահերին, երբ խաղադաշտ ես դուրս գալիս, միլիոնները կորցնում են իրենց նշանակությունը, և առաջնահերթ է դառնում թիմային ոգին: Կարծում եմ` այս առումով մեզ հավասարը չկա»,- նշել է «Լիլլ»-ի նախկին ֆուտբոլիստը ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:








































