Բրիտանացի արքայազն Ուիլյամը սկսել է աշխատանքը շտապօգնության և ոստիկանության խոշորագույն օպերատոր Bond Air Services ընկերությունում՝ շտապօգնության ուղղաթիռի վարորդի աշխատանքին պատրաստվելու գործի շրջանակներում։
Քեմբրիջյան հերցոգն այսօր սկսել է աշխատել որպես Bond Air Services-ի աշխատակից։ Հաջորդ մի քանի ամսվա ընթացքում նա այս աշխատանքի համար հատուկ նախապատրաստական ծրագիր կանցնի, իսկ ամռանը կսկսի իրականացնել Արևելյան Անգլիայի շտապօգնության ծառայության թռիչքային առաջադրանքները։
Ավելի վաղ արքայազն Ուիլյամը մի շարք քննություններ էր հանձնել, որոնք անհրաժեշտ էին լիցենզիա ստանալու համար։ Նա կսկսի թռչել 2015-ի ամռանը։ Նրա պարտականությունը կլինի արտակարգ կանչերին արձագանքելը։ Դրանք կարող են լինել հաղորդագրություններ վթարների կամ սրտի նոպաների մասին։ Նա աշխատելու է և՛ ցերեկային, և՛ գիշերային հերթափոխով։ Իր աշխատավարձն արքայազնը ծախսելու է բարեգործության վրա։










































