Saturday, 08 06 2024
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև

«Հարցի գինը». Հայրիկյանը «սպանեց» Հայրիկյանին (տեսագրություն)

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը իշխանությունը որակեց որպես նախագահական ընտրություններն արատավորելու փորձ, իրավիճակը ապակայունացնելու փորձ: Հետագա գործողությունները կարծես թե վկայում էին, որ մահափորձի հեղինակները չեն հասնում իրենց նպատակին: Բայց իրադարձությունները զարգանում են այնպես, որ այսօր, ըստ էության, մեծ հարց է՝ նրանց հաջողվե՞լ է իրենց մտադրությունը, թե՞ ոչ, եթե, իհարկե, մտադրությունը ընտրությունները փչացնելն էր:

Բանն այն է, որ Պարույր Հայրիկյանը, բարեբախտաբար, ողջ է մնացել, բայց նրա հետագա գործողությունները ստացել են մի պատկեր, երբ ընտրությունները, ըստ էության, անլրջացել են գրեթե անհնարինության աստիճանի: Անմոռուկի թերթիկներով «սիրում եմ-չեմ սիրում» այն խաղը, որ խաղում է Հայրիկյանը, արել է երևի թե ավելին, քան մահափորձը կաներ՝ եթե, Աստված մի արասցե, ավարտվեր մահվան ելքով:

Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու կամ նոր ընտրություններ նշանակելու համար ՍԴ դիմելու հարցի հետ վարվեց այնպես, որ ընտրական գործընթացը, ըստ էության, վերածեց զավեշտի: Մինչդեռ երևի թե ոչ մի տարբերություն չկա՝ արատավորվել է գործընթացը, թե անլրջացել, միևնույն է, արդյունքը մեկն է՝ հասարակությունը լուրջ չի ընկալում այս գործընթացն այլևս: Այլ կերպ ասած՝ եթե Հայրիկյանն ինքն էլ հայտարարում էր, որ մահափորձը արել են ընտրությունները արատավորելու և պետությունն ապակայունացնելու համար, ապա նա իր վերջին օրերի գործողություններով, ըստ էության, օգնում է հենց իր վրա մահափորձ իրականացնողներին:

Այս ամենի հետևում բարդ և խորամանկ ինչ-որ խա՞ղ է, թե՞ պարզապես Պարույր Հայրիկյանը խճճվել է մարդկայնորեն իսկապես բարդ և ծանր հոգեբանական ու ֆիզիկական իրավիճակում՝ դժվար է ասել: Բայց, հաստատապես, իրավիճակը վաղուց արդեն լուրջ չէ: Ընդ որում, այդ անլրջությունը հատկապես ակնառու է մահափորձից անմիջապես հետո այն լուրջ վարկածի ֆոնին, որ առաջ քաշեց Հայրիկյանը՝ խորհրդային ԿԳԲ և ռուսական իմպերիալիզմ, և որը, ըստ էության, լռությամբ հաստատեց նաև Հայաստանի իշխանությունը, ինչը բավական զարմանալի էր: Եվ չի բացառվում, որ «շան գլուխը» հենց այստեղ էլ լինի թաղված:

Հավանաբար Երևանում նոր-նոր են գիտակցում, թե ինչ է նշանակում առաջ քաշված վարկածը, և հետագա լուրջ գեներացիաներից խուսափելու համար, գուցե, միակ ելքը տեսնում են իրավիճակը հնարավորինս արագ և հնարավորինս լայն մասշտաբով անլրջացնելու մեջ: Եվ սա կարծես ստացվում է, որին, զարմանալիորեն, կամա թե ակամա, ներգրավված է նաև հենց ինքը՝ Պարույր Հայրիկյանը:

Պետք չի բացառել, իհարկե, որ Հայրիկյանն ինքը ունի ներգրավվելու իր լուրջ պատճառները: Բայց դրանք պետք է որ չափազանց լուրջ լինեն նման անլրջության մեջ ներգրավվելու խթան կամ պատճառ հանդիսանալու համար, առավել ևս, որ տեղի ունեցողն անհավատալիության աստիճանի անլուրջ է, և դժվար է պատկերացնել, թե հետո ինչ լուրջ բան պետք է լինի՝ ներկայիս անլրջություն հաստ շերտը մաքրելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում