Ավստրալիան իր շուկայում գների ձևավորման վերաբերյալ հետաքննություն է սկսել Adobe Systems, Apple և Microsoft ընկերությունների նկատմամբ։
Ինչպես մանրամասնում է CyberSecurity-ն, ավստրալիական կարգավորողները ցանկանում են հասկանալ, թե ինչու են տեղի գնորդներն այս երեք ընկերությունների ծրագրերի համար ավելի շատ վճարում, քան մյուս արդյունաբերական զարգացած երկրներում:
Ներկա դրությամբ ավստրալիացի պաշտոնյաներն ասում են, որ ոչ մեկի ոչնչում չեն մեղադրում, այլ միայն խոսում են ակնհայտ անհամապատասխանությունների, ավստրալիական և արտերկրյա շուկաների գների տարբերությունների մասին։
Պատասխանատու կազմակերպությունները հայտնել են, որ տվյալ հարցի վերաբերյալ հասարակական լսումներ կլինեն մարտի 22-ից՝ Կանբերում:









































