«Ընդամենը երկու ամիս ունեինք`ադապտացնելու մեր օրենսդրությունը, որն իրականում շատ կարճ ժամանակ է: Այդ գործընթացը դեռ ընթանում է: Ուստի, այս երկու-երեք ամիսները դեռ կարելի է համարել անցումային: Որոշ խնդիրներ կային, դրանք կամաց-կամաց լուծվում են»,- «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը`պատասխանելով հարցին` ի՞նչ խնդիրների է հանդիպում հայկական բիզնեսը: Aravot.am-ի փոխանցմամբ՝ լրագրողները հետաքրքրվել են նաև Աստանայում վերջերս կայացած ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպումից, որին Սերժ Սարգսյանը չէր մասնակցում:
Կարինե Մինասյանը պաշտպանեց առավել վաղ արտահայտված պաշտոնական տեսակետը` հանդիպումը ԵՏՄ ֆորմատում չէր և երեք նախագահները կիրառել են նախկինում ձևավորված ֆորմատը`քննարկելու իրենց երկրների միջև կուտակված հարցերը:
ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման մասին խոսելը Կարինե Մինասյանը նույնպես վաղ է համարում:








































