Monday, 15 06 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում

ՀԿ-ների հայտարարությունը՝ ԶԼՄ-ների դեմ նոր դատական հայցերի վերաբերյալ

Մի խումբ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել ԶԼՄ-ների դեմ նոր դատական հայցերի վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Այս տարեսկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն արձանագրեցին, որ 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը զգալիորեն նվազել է։ Դա նկատեց նաև «Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը, որը օրեր առաջ հրապարակած զեկույցում նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով նախաձեռնած`վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը դադարել են էական խնդիր լինելուց։

Մինչդեռ վերջերս քաղաքական շրջանակների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կրկին ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու ակտիվություն են ցուցաբերում՝ դրանց դեմ դատական հայցեր ներկայացնելով։ Եվ կրկին դրամական պահանջներն առավելագույն չափով են։ Միաժամանակ՝ լրատվամիջոցների գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություններ են ներկայացվում։ Ասվածի վառ օրինակներն են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի և նրա որդու հայցն ընդդեմ «1in.am»-ի, ինչպես նաև՝ գործարար Խաչիկ Խաչատրյանի երկու հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի։

Ինչ վերաբերում է դատարաններին, ապա նրանց համար մոդայիկ է դարձել, հայցի ապահովման միջոցների պահանջները մասամբ բավարարելով, արգելանք դնել լրատվամիջոցի հիմնադրի գույքի վրա։ Ֆորմալ առումով, կարծես թե, անխոցելի այս որոշումներն արատավոր պրակտիկա են ձևավորում, երբ հայցվորների համար գայթակղիչ պայմաններ են ստեղծվում լրատվամիջոցին ճնշելու՝ նախքան վճռի կայացումը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, անընդունելի ենք համարում քաղաքական գործիչների և գործարարների նմանատիպ պայքարը լրատվամիջոցների դեմ և կոչ ենք անում նրանց առավել հանդուրժողականություն ցուցաբերելու և ծագող խնդիրները փորձել լուծելու արտադատական ճանապարհներով։

Կոչ ենք անում նաև դատարաններին՝ ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու և լրատվամիջոցների գույքի վրա արգելանք դնելու պահանջները բավարարելու միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ հաշվի առնելով, որ նման մեխանիզմների կիրառումը հոգեբանական ճնշում է ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել ինքնագրաքննության։

Եվս մեկ անգամ ՀՀ Ազգային ժողովի ուշադրությունն ենք հրավիրում այն խնդրին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված փոխհատուցում նշանակելու չափանիշների պակասը գայթակղիչ հանգամանք է դառնում շատ հայցվորների համար, ովքեր ցանկանում են հաշիվներ մաքրել ԶԼՄ-ների հետ։ Ուստի կոչ ենք անում քայլեր ձեռնարկել համապատասխան դրույթները հստակեցնելու ուղղությամբ։

Երևանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մարտունու կանանաց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն հկ

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում