Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակնարկել է, որ կհամաձայներ ստանձնել ակումբի առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը` նշելով, սակայն, որ Կարլո Անչելոտին հիանալի է աշխատում թիմի հետ:
«Իհարկե, ես կհամաձայնեի, եթե առաջարկեին դառնալ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ: Բայց այժմ կա մարզիչ, ով հիանալի է կատարում իր աշխատանքը, իսկ ես ակումբի համակարգում եմ և շարունակում եմ սովորել: Մարզչի աշխատանքում ամեն ինչ աստիճանաբար է կատարվում:
Շատ բան եմ սովորել Կարլոյից: Նա գիտի, թե ինչ եմ ես մտածում իր մասին: Անչելոտին իդեալական թեկնածու է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար»,- Canal + -ը մեջբերում է Զիդանի խոսքերը:






































