Բուքմեյքերներն արդեն առաջարկում են խաղադրույք կատարել, թե ով կլինի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի իրավահաջորդը, ով հայտարարել է աթոռից հրաժարվելու իր մտադրության մասին:
Իր հակասական գովազդային արշավներով հայտնի իռլանդական բուքմեյքերական Paddy Power ընկերությունը առաջարկում է խաղագումար դնել ոչ միայն այն բանի վրա, թե ում կընտրի կարդինալների կոնկլավը, այլև, թե որ երկրից կլինի Հռոմի նոր պապը ու թե ինչ անվանում կընտրի իր համար:
Բենեդիկտոս 16-րդի իրավահաջորդ են համարում Գանայի սևամորթ կարդինալ Փիթեր Կոդվո Ապիահա Տարքսոնին՝ նրա թեկնածության օգտին խաղադրույքը ընդունվում է 5/4 հարաբերակցությամբ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ հաջորդ Պապը, ամենայն հավանականությամբ, ծնունդով կլինի Իտալիայից (5/4), Աֆրիկայից (2/1), երրորդ տեղում Կանադան է (5/2):
Իր գահի անվան համար նոր պապը կընտրի Պետրոս անունը, թեև ավանդույթի համաձայն՝ պապերը երբեք չեն վերցնում Հռոմի առաջին եպիսկոպոսի անունը:
Կոնկլավը, որը կընտրի Հռոմի նոր պապին, կանցկացվի մարտին: Ներկայում կան մի քանի թեկնածուներ, ովքեր հավակնում են Հռոմի պապի գահին, սակայն նրանցից ոչ մեկին չի կարելի համարել ֆավորիտ:










































