Կիրակի կայացած «Ինտեր» – «Կիևո» հանդիպման ժամանակ միլանյան ակումբի երկրպագուները վիրավորական արտահայտություններով են հանդես եկել «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի հասցեին:
Առաջին կեսի ավարտից հետո՝ ընդմիջման ժամանակ, «Ինտեր»-ի երկրպագուները վանկարկել են «Balotelli figlio di puttana»(Բալոտելի՝ անառակի տղա):
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, «ներաձուրիները» կարող են լուրջ տուգանքի ենթարվել երկրպագուների վարքագծի համար:
Թերթը նշում է նաև, որ երբ «Սան Սիրո»-ի էկրանին ցույց են տվել Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ տուրի գոլերը և հասել են Բալոտելիի՝ «Կալյարի»-ի դարպասին խփած գնդակին, «Ինտեր»-ի երկրպագուները վանկարկել են. «Սև իտալացիներ չեն լինում»:








































