Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն այս ամիս անցկացրել են 13 տարվա մեջ ամենալայնաշավալ զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում էր ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից «սպառնալիքին» հակահարված տալու սցենար։
Ինչպես տեղեկացնում է Sunday Times-ը՝ Rising Panther ռազմական խաղն անցկացվել է մարտի 19-ին, սակայն դրա մասին տեղեկությունները ԶԼՄ-ներում հայտնվել են կիրակի օրը։
Թագավորական ռազմաօդային ուժերը սկսել են օդային պատերազմի նախապատրաստական զորավարժություններ՝ ստուգելու համար իրենց պատրաստվածության աստիճանը՝ Միացյալ թագավորության դեմ թշնամու ցանկացած «զանգվածային հարձակման» դեպքում, տեղեկացնում է Sunday Times-ը։ Ըստ թերթի՝ նման զորավարժությունների անցկացումը պայմանավորված է միջազգային օդային տարածքում Մեծ Բրիտանիայի տարածքի մոտ ռուսական ռազմական ինքնաթիռների հաճախակի հայտնվելով։









































