Սիրիայի հյուսիսում գործող զինված ծայրահեղականները պղծել են Սուրբ Մարոնի եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը, Հալեպից 40 կմ հյուսիս՝ Բրադեյում գտնվող հնագույն տաճարը ենթարկվել է գրոհայինների հարձակմանը:
Վանք ներխուժած ծայրահեղականները պղծել են այն, կոտրել են Սուրբ Մարոնի արձանը և գողացել եկեղեցու գույքը:
Տաճարի վրա հարձակումը կրում է բացահայտ պրովոկացիոն բնույթ և իրականացվել է մարոնիների պատրիարք Բիշար Ռայի՝ Դամասկոս այցի ժամանակ: Վերջինս մասնակցել է Անտիոքի ուղղափառ եկեղեցու նոր պատրիարք Հովհաննես X-ի գահակալման արարողությանը:
Տարածաշրջանային ԶԼՄ-երը մարոնիների պատրիարքի այցելությանը «պատմական նշանակություն են» տալիս: Դա մարոնիների պատրիարքի առաջին այցն է Դամասկոս վերջին 70 տարվա ընթացքում և «Ալ-Ախբար» թերթի կարծիքով՝ վկայում է ընդհանուր սպառնալիքների առջև Սիրիայի և Լիբանանի քրիստոնյաների միավորման մասին:
Սիրիացի քիրստոնյաների մեծ մասը պատկանում է Անիտիոքի ուղղափառ եկեղեցուն, իսկ մարոնիների համայնքը կազմում է 60 հազար մարդ:








































