«Կանաչ» ավտոմեքենայի գլխավոր առանձնահատկություններն են թափքի պարկուճային ձևը և մի շարք ինովացիոն լուծումները: Մասնավորապես` այս ավտոմեքենաների լուսարձակներին փոխարինելու կգա հատուկ ժապավենը, որով ծածկված կլինի դրա կաղապարը, գրում է Novate.ru-ն:
Ավտոմեքենայի թափքը ֆուտուրիստական պարկուճ է հիշեցնում: Ավտոմեքենայի ստեղծողները որոշել են այն պատել հատուկ OLEDs ժապավենով, ինչը յուրաքանչյուր սեփականտիրոջ թույլ կտա ավտոմեքենայի համար օպտիկա ստեղծել` լուսարձակներ, ընթացիկ լույսեր և այլն` ամեն ինչ ըստ իր ճաշակի:
Ավտոմեքենայի առաջնային վահանակը հսկայական էկրան կլինի, որով կկառավարվի ավտոմեքենան:














































