«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մուտքի վիզա կտրամադրի: Ընդ որում, Փաշինյանի այցը պաշտոնական է և ամերիկյան կողմի հրավերով: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում եղավ, թե այսօր ԱՄՆ դեսպանատունը մերժել է Ն. Փաշինյանին մուտքի վիզա տրամադրել:
Մեր տեղեկություններով՝ խնդիրը եղել ընդամենը փաստաթղթային, այսինքն՝ պատգամավորի մոտ դեսպանատուն ներկայացվող ինչ-որ փաստաթուղթ է բացակայել: Եվ եթե հրավերն ամերիկյան կողմից է, տվյալ պարագայում տրամաբանական է, որ դեսպանատնից վիզա ստանալու խնդիր չի առաջանա: