Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

2008թ. դիտորդական առաքելությունը վավերացրեց Քոչարյանի գլխավորած կառավարությունը, և այն ուժ գործադրեց քաղաքացիների նկատմամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2 տարի առաջ տվել է լավ ընտրությունների բանաձևը: Ըստ այդմ՝ դրանք այն ընտրություններն են, որոնք ստացել են միջազգային կառույցների դրական գնահատականը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դեսպանի խոսքին, թե իրենք տրիբունալ կառույց չեն:

Ըստ նրա՝ իհարկե, առաքելությունը տրիբունալ չէ, բայց այն սերտիֆիկատ տվող ատյան է և ռեժիմներին տալիս է վավերացում:

«2008թ. նման սերտիֆիկատ տրվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությանը, և այդ կառավարությունն ուժ գործադրեց ընտրություններում ընտրակեղծիքների դեմ ընդվզող քաղաքացիների նկատմամբ, որի հետևանքով 10 մարդ զոհվեց: Առ այսօր պարզ չէ, թե ով է եղել մեղավոր, և պետության ներկայացուցիչներից ոչ ոք այս գործողության պատասխանատվությունն իր վրա չվերցրեց:

Ուստի միջազգային դիտորդական առաքելությունն, իհարկե, տրիբունալ չէ, բայց այն պատասխանատվություն է կրում մեր հանրության առջև այն մոլորության համար, որն առաջանում է հանրության մոտ, երբ իր աչքի առաջ ծավալվում են ընտրախախտումներով ընտրություններ, զանգվածաբար բաժանվում է ընտրակաշառք, կամ քվեարկում են հարկադրաբար: Նման ընտրությունները ստանում են գնահատական, թե դրանք անցել են ստանդարտներին համապատասխան: Դա նշանակում է, որ Եվրոպայում է՞լ են ընտրակաշառք բաժանում, դա նշանակում է, որ Եվրոպայում է՞լ են քաղաքական գործիչները դուրս գալիս ու հրապարակավ ասում, որ ինչքան կուզենան՝ կխփեն: Դե, թող գնահատական տան»,- մեկնաբանեց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա կարծիքով՝ այսօր արդեն առաքելությունը կարող է հավաքել իր ունեցվածքն ու Հայաստանից հեռանալ, որովհետև ինչպես և թեկնածուները պետք է լրջորեն ընդունեն Սերժ Սարգսյանի ասածը, այնպես էլ դիտորդները նույն լրջությամբ պետք է վերաբերվեն այդ քաղաքական գործչի խոսքերին:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին նշել էր, որ իրենք տրիբունալ չեն։ Ըստ նրա՝ իրենք չափազանց տեխնիկական կազմակերպություն են։

«Գոյություն ունեն, այսպես կոչված, կոպենհագենյան պարտավորություններ և միջազգային չափանիշներ, յուրաքանչյուր երկիր ունի իր օրենսդրությունը, և միակ չափորոշիչը, որը տեխնիկական է, այն է, որ մենք գնահատում ենք տվյալ ընտրությունների անցկացման համապատասխանությունը պարտավորություններին։ Այսպիսով, մենք իրապես հանդես չենք գալիս ընտրությունների լեգիտիմությունը որոշող քաղաքական հայտարարությամբ։ Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի իր ընտրությունների լեգիտիմությունը։ Մենք ուղղակի վերլուծում ենք և գնահատում այն, ինչ տեղի է ունենում ընտրությունների ժամանակ։ Այնպես որ՝ պետք չէ ԺՀՄԻԳ-ից ընտրությունների վերաբերյալ դատավճիռ ակնկալել, և դա մեր գործը շատ ավելի կբարդացներ, քանի որ երկրները երկար կմտածեին՝ մյուս անգամ մեզ հրավիրե՞լ, թե՞ ոչ։ Մենք ուղղակի տեխնիկական աշխատանք ենք կատարում»։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում