Միջազգային միջնորդների «վեցյակ»-ին անհրաժեշտ է եզրափակիչ քայլեր անել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռքբերումների ճանապարհին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է Ria Novosti-ն:
«Մենք զգայուն փուլի ենք հասել: Բանակցությունների ընթացքում Իրանը բավականին ճկունություն է ցուցաբերել, այժմ մյուս կողմին է անհրաժեշտ եզրափակիչ քայլեր կատարել»,- ասել է Ռուհանին:
Նշվում է, որ երկու քաղաքական գործիչներն էլ խոսել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանվելու անհրաժեշտության մասին:









































