«Պարի Սեն-Ժերմեն»-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Վալենսիա»-ի դեմ խաղը:
Ֆուտբոլիստը մեկնել է Նյու-Յորք, որտեղ իր տիկնոջ` Վիկտորիայի հետ ներկա է գտնվել նորաձևության ցուցադրության:
«Խնդիրը կայանում է նրանում, որ Նյու-Յորքում փոթորիկ է, և Դևիդը դեռևս չի կարող ժամանանել Փարիզ` չվերթի բացակայության պատճառով: Մենք շարունակում ենք սպասել նրան: Հնարավոր է՝ Դևիդին հաջողվի հասնել անմիջապես Վալենսիա»,- հայտնել է փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն:








































