Բժիշկներին հաջողվել է փրկել 12-ամյա Ջեսիկա Էլիոթի (Անգլիա) կյանքը՝ նրա սիրտը փոխպատվաստեցին սեփական սրտի լիակատար կանգից մի քանի վայրկյան առաջ:
Նրան փրկել են Յորքշիրի կլինիկայի բժիշկները՝ կատարելով սրտի փոխպատվաստում: Աղջկա սիրտը դադարել էր բաբախել այն հանելուց անմիջապես հետո, թեև պետք է գործեր ևս մի քանի րոպե:
Դեռատի անգլուհին միայն երջանիկ պատահականության շնորհիվ է փրկվել մահից:
Աղջիկը տառապել է մի շարք հիվանդություններով, ունեցել է սրտի բնածին արատ և ծնվել է ժամկետից 10 շաբաթ առաջ:
12 տարեկանում նա ինսուլտ էր տարել: Աղջկա ծանր վիճակը արտացոլվել էր նրա սրտի վրա ու կարդիոստիմուլյատորներն այլևս չէին օգնում: Նրան անհրաժեշտ էր փոխպատվաստում:
Բարեբախտաբար, գտնվել էր դոնոր: Վիրահատական սեղանին աղջիկը մահանում էր. նրա սիրտը դադարեց բաբախել հենց այն ժամանակ, երբ բժիշկը սկսեց վիրահատությունը:
Ներկայում աղջիկը վերականգնվում է:








































