Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանն ու նրա կինը չեն կարողացել քվեարկել համընդհանուր խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության ժամանակ տեխնիկական խափանման պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
Նիգերիայում ընտրություններն անցկացվում են պլաստիկե քարտերի օգնությամբ, որոնք պարունակում են ընտրողների կենսաչափական տվյալներ ու հաշվվում են ընտրական հանձնաժողովի աշխատակիցների կողմից:
Ընտրատեղամասերը Նիգերիայում բացվել են տեղի ժամանակով ժ. 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 12:30): Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 14 մարդ, նրանց թվում՝ Ջոնաթան Գուդլաքը:








































