Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հուզված էր «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղից հետո: Ազգային առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացած երկու թիմերի հանդիպումն ավարտվել էր արգենտինացի մասնագետի սաների պարտությունով` 2:1 հաշվով:
«Այս պարտությունը ցույց տվեց, որ մենք պետք է բարելավենք և կատարելագործենք մեր խաղը: Առաջին խաղակեսում մենք չկարողացանք պատշաճ մակարդակ ցուցադրել: Ընդմիջումից հետո մրցակիցը գրեթե չի հարվածել մեր դարպասին, իսկ մենք կարող էինք ավելի շուտ գոլ խփել, պարզապես չկարողացանք օգտվել ընձեռնված շանսից:
Ցանկացած դեպքում պետք է ասեմ, որ տանտերերը հիանալի սկսեցին խաղը»,- ասել է Սիմեոնեն իսպանացի լրագրողներին:






































