Ադրբեջանի բանակը շփման գծում անցել է լայնածավալ զորավարժությունների: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները:
Հաղորդվում է, որ Տերտերի շրջանում անցկացվող զորավարժություններին հետևում է երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունը:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ: