Օրերս Ռիհաննան կատարել է իր նոր սինգլի՝ Bitch Better Have My Money սինգլի անոնսն ու տեղադրել է համացանցում դրա շապիկը: Լուսանկարում պատկերված երգչուհու տեսքը չէր կարող բուռն քննարկումներ չհարուցել, քանի որ աստղի կերպարը բավականաչափ անսովոր է, գրում է spletnik.ru-ն:
Շատերին այդ համարձակ բյութի գաղափարը դուր է եկել:
Ռիհաննայի բարակ հոնքերի փոխարեն երգչուհու դիմահարդար Յադիմը նախընտրել է պատկերել ուղիղ գծեր: ԱՄՆ-ում նման բան հազվադեպ կարող ես տեսնել, իսկ Կորեայում դա, օրինակ, վաղուց նորաձև է: Թեև Ռիհաննան չի հետևում նորաձևության միտումներին, ավելին՝ հենց ինքն է ստեղծում միտումներ:
Ինչ վերաբերում է սովորական օգտատերերին, ապա նրանք լուսանկարին արձագանքել են բազմաթիվ ծաղրական մեկնաբանություններով ու նոր մեմերով:












































