Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը համոզված է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղն իր թիմի համար բարդ է լինելու:
Հիշեցնենք`Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «արքայական ակումբ»-ը պետք է հանդիպում անցկացնի ««Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ, իսկ Ռամոսը նշեց բրիտանական թիմի հարձակվող Ռոբին վան Պերսիի խաղը:
«Մենք արդեն վաղուց է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր չենք դարձել, և ամբողջ աշխարհը մշտապես խոսում է 10-րդ հաղթանակի անհրաժեշտության մասին: «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են մրցաշարի հաղթող դառնալ,մենք նաև հասկանում ենք խնդրի բարդության աստիճանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ցանկանում եմ նշել վան Պերսիի անունը, ով հիանալի մարզավիճակում է: Նա շատ արագավազ է և հուժկու հարվածների է տիրապետում: Նա իսկական գլխացավանք է մեր թիմի համար: Կնշեի նաև Ուեյն Ռունիին: Նա իսկական մարտիկ է և հիանալի ֆուտբոլիստ»,- ասել է Ռամոսը:







































