Monday, 06 07 2026
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը

Հրապարակային առճակատում իրանական էլիտայում

Իրանի նախագահն ու խորհրդարանի խոսնակը կրկին հրապարակայնորեն առճակատում են ունեցել: Սկզբում նրանք խորհրդարանում վիրավորանքներ են փոխանակել, այնուհետև ձերբակալվել է նախագահի մոտ զինակիցներից մեկը: Իրանական էլիտայում բացահայտ առճակատմանն անդրադարձել է Kommersant-ը:

Աշխարհում չի գտնվի որևէ թերթ կամ հեռուստաալիք, որն անդրադարձ արած չլինի անցած շաբաթ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մոտ զինակիցներից մեկի՝ Թեհրանի նախկին դատախազ Սայիդ Մորթազավիի ձերբակալությանն ու ազատարձակմանը: Փորձագետները նրան անվանում են առանցքային գործիչ, որն օգնել է Ահմադինեժադին պահպանել պաշտոնը 2009-ի ընտրություններից հետո, որոնք չէին ճանաչվել ընդդիմության կողմից և Թեհրանում բազմահազարանոց ցույցերի պատճառ էին դարձել:

Մորթազավին դաժանորեն ճնշել է Ահմադինեժադի հաղթանակին չհամաձայնողների ելույթները: 2010 թվականին նա ստիպված է եղել լքել դատախազի պաշտոնը: Դատական իշխանությունները նրան մասսակից են ճանաչել առնվազն 3 ընդդիմադիրների կտտանքների ենթարկելու և մահվան մեջ: Մորտազավիին հաջողվել է խուսափել բանտարկությունից: Նախագահը արագ խորհրդականի տեղ է գտել նրա համար նախարարություններից մեկում և, դատելով ամեն ինչից, առավելագույնս ջանքեր գործադրել, որպեսզի նա մնա ազատության մեջ:

Անցած շաբաթ Մորթազավին, առանց որևէ բացատրության, ձերբակալվել էր և 36 ժամ բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվել՝ կրկին առանց բացատրության: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը պատմական այցով Եգիպտոսում էր՝ առաջին անգամ 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո:

Դժվար չէ ենթադրել, որ Թեհրանի նախկին դատախազի ձերբակալության իրական պատճառը դատական համակարգի ուժի ցուցադրումն է, որը ամբողջովին խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի կողմից է: Ավելին, Իրանի դատական համակարգը ղեկավարում է նրա եղբայրը՝ Սադեկ Լարիջանին:

Ուժի ցուցադրումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ խորհրդարանում Ահմադինեժադը Լարիջանի եղբյարների դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ է հնչեցրել: Նիստը նվիրված էր Իրանի աշխատանքի նախարարի պաշտոնից հեռացնելուն: Վերջինս նախագահի հանձնառությամբ Մորթազավիին նշանակել էր իր խորհրդական:

Ահմադինեժադին և Լարիջանին հրապարակային հակասություններ են ունեցել նաև 2011 թվականին, երբ Ահմադինեժադը հեռացրել էր իրանական հատուկ ծառայությունների ղեկավարին, իսկ խորհրդարանականները, համարելով դա հարձակում գերագույն առաջնորդ Ալի Խամենեի դեմ, վերականգնել էին նրա պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում