Կալիֆոռնիա նահանգի ղեկավար Ջերրի Բրաունն ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել ջրամատակարարման ենթակառուցվածքի կարիքների համար 1 մլրդ դոլար հատկացնելու մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ջրի դեֆիցիտը տեղումների բացակայությունից տառապող Կալիֆոռնիայի հիմնական խնդիրներից մեկն է: Չորրոդ տարին է՝ նահանգում անբավարար քանակի տեղումներ են:
Բրաունը նշել է, որ բյուջեից հատկացված միջոցների մի մասը կուղղվի երաշտից տուժած ընտանիքներին օգնելու համար, փողը հիմնականում կծախսվի ջրամատակարարման համակարգի զարգացման վրա:










































