«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հացադուլը դադարեցնելու կոչով՝ «մտահոգված լինելով այսուհետ հացադուլի շարունակման դեպքում նրա առողջությանն անդառնալի վնաս հասցնելու հետևանքներով»։
«Որպես մարդու և ընտրական իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքները տարածելուն կոչված հասարակական կազմակերպություն՝ մենք լիովին կիսում ենք ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի քայլով մեր հասարակությանն ուղղված ուղերձը։ Բարձր ենք գնահատում նրա անձնազոհությունը և իր կոչը հասարակությանը հասցնելու հաստատակամությունը և կամքը»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը կոչ են անում միանալ ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դադարեցման մեր կոչին։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի