Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի կարծիքով` «արքայական ակումբի» օգնում է նրա առաջընթացին որոշակի առումով: Պորտուգալացի ֆուտբոլիստը նշել է իր պրոֆեսիոնալ և մարդկային հատկությունները:
«Ռեալ»-ում ես ավելի հասուն մարդ եմ դարձել և արդեն այն երազկոտ պատանին չեմ, ինչպիսին մի քանի տարի առաջ էի: Ես արդեն 28 տարեկան եմ: Կարելի ասել, որ անցել եմ կարիերայիս ուղու կեսը:
Միշտ փորձում եմ բարելավել խաղս, գոլեր հեղինակել: Ես նաև գոլային փոխանցումներն եմ կատարում մեծ հաճույքով»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Ռոնալդուի խոսքերը:









































