Թուրքիայում ռումբը պայթել է մի մարդու ձեռքում, որը ցանկացել է այն նետել ոստիկանի վրա: Ինչպես հայտնում է Doğan գործակալությունը, կապված Աբդուլլահ Օջալանի ձերբակալության տարելիցի հետ՝ Դիարբեքիր նահանգի տարբեր շրջաններում տեղի են ունեցել ապօրինի ակցիաներ:
Դիմակավորված մի խումբ անձինք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ակցիայի ժամանակ 20-ամյա երիտասարդի ձեռքում ինքնաշեն ռումբ է պայթել, որը նա ցանկացել է նետել ոստիկանի վրա: Երիտասարդը զոհվել է:
Նրա ինքնությունը բացահայտված չէ: