Թուրինի «Յուվենտուս»-ի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարող է լքել թիմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ իսպանացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Սևիլյա»-ն, «Վալենսիա»-ն, «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:
Հավելենք, որ Լյորենտեի տրանսֆերային արժեքը կազմում է 14 մլն ֆունտ ստերլինգ:






































