Այսօր Երկրից ոչ հեռու հսկայական աստղակերպ կանցնի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով NASA-ին:
Աստղակերպը կոչվում է 2014 YB35, դրա լայնությունը մոտ 1 կմ է, երկարությունը՝ 990 մ: Օբյեկտը շարժվում 37 000 կմ/ժ. արագությամբ:
Փորձագետների գնահատմամբ՝ Երկրին առավել մոտ տարածությունը կկազմի 4,5 մլն կմ, ինչը շատ փոքր տարածություն է աստղագիտությունում:
Նման օբյեկտներ Երկրին այդքան մոտ անցնում են մոտ 5 000 տարին մեկ:
Երկրի հետ 2014 YB35-ի բախման դեպքում գլոբալ աղետ կլիներ. դրա մասնիկները կհայտնվեին մթնոլորտում և կհանգեցնեին կլիմայի այնպիսի փոփոխությունների, որոնք մոլորակը կդարձնեին կյանքի համար ոչ պիտանի:
2014 YB35 աստղակերպն առաջին անգամ նկատել են անցած տարվա վերջին, և հիմա աստղագետները հատուկ ուշադրությամբ հետևում են դրա տեղաշարժին:










































