Դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքը, որը կմարմնավորի Բեթմենին՝ «Բեթմենը ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմում (2016), հիշատակել է Բեթմենին՝ հանդես գալով Կոնգրեսում լսումների ժամանակ, գրում է People-ը:
42-ամյա կինեմատոգրաֆիստը ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի հատկացումների ենթակոմիտեի ներկայացուցիչների առաջ:
Աֆլեքի ելույթը նվիրված էր արտասահմանյան պետություններին օգնության տրամադրմանը: Նա պատմել է նաև իր Eastern Congo Initiative նախագծի մասին:
Մինչ ելույթը դերասանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի անդամներին ու շրջվել սենատոր Պատրիկ Լեխիի կողմը: «Ես անուշադրություն կդրսևորեի, եթե չհիշատակեի Բեթմենի իմ գործընկեր աստղին»,- ասել է Աֆլեքը: Լեխին ոչ մեծ դերերում նկարահանվել է «Բեթմենն ու Ռոբին», «Մութ ասպետը» ֆիլմերում:









































