Իտալիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում Միլանի «Ինտեր»-ը «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում ընդունել էր «Կիևո»-ին:
Խաղն անցավ դաշտի տերերի առավելությամբ: «Ինտեր»-ի ֆուտբոլիստները հենց խաղասկզբում բացեցին հաշիվը ու ամբողջ խաղի ընթացքում շարունակեցին թելադրել իրենց կամքը:
Ի վերջո թիմին հաջողվեց երեք անգամ գրավել մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկ գոլ:
«Ինտեր» – «Կիևո»՝ 3:1
Գոլերը՝ Կասանո, 2՛, Ռանոկիա, 26՛, Միլիտո, 50՛ – Ռիգոնի, 21՛
[www.online-soccer.ru] Inter 3-1 Chievo All Goals by all-goals








































