Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին իր կարծիքն է հայտնել լոնդոնյան ակումբի մասին:
««Արսենալ»-ում անցկացրած 8 տարիների ընթացքում ես սովորեցի ատել «Տոտենհեմ»-ը: Միշտ ցանկանում էի նույն ակումբում խաղալ Անելկայի հետ, ում կոչված էի փոխարինել: Ինչպես նաև Պոլ Սքոուլզի և Սթիվեն Ջերարդի հետ:
Դենիս Բերգկամպը թիմի աստվածն էր, երբ եկա «Արսենալ»: Ես պետք է ջանք չխնայեի, որպեսզի կարողանայի մրցակցել այստեղ հանդես եկող հզոր ֆուտբոլիստների հետ: Նույնը կատարվեց այն ժամանակ, երբ «Բարսելոնա» տեղափոխվեցի»,- նշում է Անրին:








































