Amazon ինտերնետ-ընկերությունը ներկայացրել է ֆայլերի անսահմանափակ պահպանման ծառայությունը՝ լուսանկարների ցանկացած ծավալի պահպանումը և 5 ԳԲ ցանկացած այլ ֆայլերի պահպանումը տարեկան 12 դոլար կարժենա, իսկ ցանկացած ֆայլերի անսահմանափակ պահպանումը տարեկան 60 դոլար կարժենա: Նոր վճարների մասին ընկերությունը հայտարարել է կորպորատիվ կայքում, գրում է lenta.ru-ն:
Amazon-ի այլ խոշոր մրցակիցներ նման ժամավճարներ չունեն: Dropbox-ն ու Google-ը նման ծավալի տեղեկատվություն պահպանելու համար ամսական 10 դոլար են գանձում: Սակայն, Microsoft-ն անսահմանափակ ֆայլերի պահպանման համար տարեկան 90 դոլար է գանձում, եթե հաճախորդը բաժանորդագրված է Office 365 ծրագրային փաթեթին: