ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը համայնքի ԲՀԿ-ականներին հորդորել են քվեարկել ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր Աշոտ Ավետիսյանին՝ ԲՀԿ-ական «Բանգլադեշցի Համոյին» պատկանող «Նեպտուն» ռեստորանային համալիրում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը հանդիպել են համայնքի ԲՀԿ-ական բնակիչների հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում եղել են գալիք նախագահական ընտրությունները:
Պատգամավորն ու թաղապետը ԲՀԿ-ականներին հորդորել են սեփական թեկնածու չունենալու պատճառով քվեարկել գործող նախագահի օգտին: