Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«ՀՀ նախագահի 3 թեկնածուների միավորումը չի փոխի նախագահական ընտրությունների ելքը»

ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի համախմբումը մեկ թեկնածուի շուրջ նախագահական ընտրությունների արդյունքը չի փոխի, բայց ընտրությունները կդառնան ավելի հետաքրքիր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի կոչին ուղղված Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին՝ միավորվել մեկ թեկնածուի շուրջ:

Նա նշեց, որ հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարձագանքեն Պարույր Հայրիկյանի այդ կոչին, որովհետև, ինչքան մեզ հայտնի է, դեռ իրենք չեն կողմնորոշվել: Սակայն, սոցիոլոգի համոզմամբ, բոլոր դեպքերում Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որը կարծես թե ՀՀ նախագահիթեկնածուների շարքում իր վարկանիշով երկրորդն է, այնքան էլ ձեռնտու չէ ինչ-որ մեկի հետ միավորվել, որովհետև, ըստ երևույթին, ինքը համարում է, որ իր վիճակն այս քաղաքական պայքարում լավ է: Նա նկատեց նաև, որ հարցական է՝ Բագրատյանը կմիանա՞ Պարույր Հայրիկյանի կոչին, թե՞ ոչ:

«Եթե երեքով միանան, դա, իհարկե, կարող է շատ բան փոխել, բայց կրկին հարց է ծագում, թե իրենք ի՞նչ ֆորմատով, ի՞նչ ձևաչափով են միանալու: Եթե սա լիներ ՀՀ ԱԺ ընտրություններ, երկու-երեք կուսակցություն միավորվում են և ինչ-որ ալյանս են կազմում, դա ընկալվումէ նորմալ, հասկացվում է, որպես կուսակցությունների միավորված մոտեցում՝ կոալիցիա, բայց երբ խոսքը առաջին և միակ տեղի համար է, այնքան էլ պարզ չէ, թե ինչ ձևաչափով կարող են երեք հոգի միանալ և պայքարել մեկ տեղի համար: Բոլոր դեպքերում հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները:Ես կարծում եմ՝ դա չի ստացվի պարզապես»,- իր տեսակետը հայտնեց Գևորգ Պողոսյանը:

Վերջինս պարզաբանեց, որ սոցիոլոգիական հաշվումների տեսանկյունից, եթե մարդիկ իրենց վարկանիշներով միանում են, չի նշանակում, որ պարզապես թվաբանական գումարում է տեղի ունենում: Ըստ նրա՝ եթե այդ միացումը լինի, որը հետաքրքիր փորձ կլինի քաղաքական դաշտում, բոլոր դեպքերում ձայների աճ տեղի կունենա, և սա կլինի միացյալ ընդդիմության, կոալիցիոն ընդդիմության քայլը, որը կարող է ընտրողներին մոբիլիզացնել:

«Սակայն, ենթադրաբար ենք ասում, 5 տոկոս Պարույր Հայրիկյանի վարկանիշն է, 5՝Հրանտ Բագրատյանինը և 15-20%՝ Րաֆֆի Հովհաննիսյանինը, եթե նույնիսկ գումարենք 30 տոկոսը չի գերազանցում:Այսինքն, որ ասենք, թե մեծ բարդություն կամ վտանգ է այս միացումը ներկայացնելու առաջատար թեկնածուի համար, բոլոր դեպքերում երկրորդ փուլի վտանգ չի առաջանում: Արդյունքի տեսանկյունից փոփոխություն չի լինի, բայց ընտրությունները կդառնան ավելի հետաքրքիր»,- ասաց Գևորգ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ, վերջերս մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում բաց նամակով դիմել էր ընդդիմադիր դաշտի թեկնածուներին՝հորդորելով միավորվելմեկ թեկնածուի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում