Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի գործակալը հայտարարել է, որ թիմերը, որոնք հետաքրքրված են իր հաճախորդի ծառայություններով, պետք է վճարեն 55-65 մլն եվրո, տեղեկացնում է tribalfootball.com-ը:
«Եթե ինչ-որ ակումբ կարծում է, որ Դե Բրույնեի տրանսֆերը գնելու համար իրենց կբավարարի 30 մլն եվրոն, ապա նրանք չարաչար սխալվում են:
Այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստ, ինչպես Կևինն է, տրանսֆերային շուկայում իր արժեքը 55-ից 65 մլն եվրոյից պակաս չի լինում»,- հայտարարել է գործակալը:






































