Փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց իր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված կարգով նման դիմումները քննության ընդունելու և գործի քննության առանձնահատկություններին:
ՍԴ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում: